Աշխարհ
© Sputnik / М. Филимонов

Մենդելեևի աղյուսակը համալրվել է նոր տարրերով

Ստանալ կարճ հղումը

Մենդելեևի աղյուսակը համալրվել է նոր տարրերով

ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի — Sputnik. Տեսական և կիրառական քիմիայի միջազգային միության կայքում (IUPAC) նշվում է, որ Մենդելեևի պարբերական աղյուսակը համալրվել է 4 նոր քիմիական տարրով:

Նոր տարրերի բացահայտումը բարդ է, քանի որ դրանք բաժանվում են նախկինում անհայտ իզոտոպների ավելի թեթև տարրերի: Բոլոր նոր տարրերը արհեստականորեն են սինթեզվել:

113-րդ տարրի ստեղծող են ճանաչվել RIKEN ինստիտուտի գիտնականները: Այս տարը հավանաբար կստանաա «ճապոնիում» անվանումը և կդառնա Մենդելեևի աղյուսակի առաջին «ճապոնական» տարրը:

Տարրերը 115,117 և 118 ատոմային համարներով անվանելու իրավունքը պատկանում է Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի, Կալիֆոռնիայի Լիվերմորյան ազգային լաբորատորիայի ու Թենեսիի Օկ-Ռիջ ազգային լաբորատորիայի ռուս-ամերիկյան գիտնականների խմբին:

Նոր տարերրը «ժամանակավոր» անուններ են ստացել` ունունպենտիում (ununpentium — Uup), ունունսեպցիում (ununseptium — Uus) և ունունօկտիում (ununoctium — Uuo), սակայն հինգ ամիս հետո դրանք կստանան իրենց իրական անվանումներն ու կգրվեն երկտառ նշաններով:

Մենդելեևի պարբերական աղյուսակը վերջին անգամ համալրվել էր 2011 թվականին, երբ բացահայտել էին 114 և 116 ատոմային համարներով տարրերը: