Աշխարհ
© Sputnik / Владимир Песня

Զիդան. Ամեն ինչ կանեմ տիտղոս նվաճելու համար

Ստանալ կարճ հղումը

Մադրիդի «Ռեալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը նշանակումից հետո առաջին հարցազրույցն է տվել

ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի — Sputnik. Զինեդին Զիդանը շնորհակալություն է հայտնել ակումբին և ասել, որ իր համար շատ երջանիկ օր է, և ամբողջ սրտով աշխատելու է հօգուտ ակումբի:

«Ռեալը» լավագույն կազմն ունի և երկրպագուների լավագույն բանակը: Ամեն ինչ կանեմ ընթացիկ առաջնությունում տիտղոս նվաճելու համար»,- ասել է Զիդանը:

Հիշեցնենք, որ 55-ամյա Ռաֆայել Բենիտեսին պաշտոնից ազատել են Մադրիդի «Ռեալի» տնօրենների խորհրդի անդամների հետ հանդիպումից հետո: Նրա տեղը զբաղեցրել է Զինեդին Զիդանը: