Աշխարհ
© Sputnik / Саид Царнаев

Դեպարդիեն հանդես կգա Ստալինի դերում

Ստանալ կարճ հղումը

Ժերար Դեպարդիեն պատրաստվում է մարմնավորել Իոսիֆ Ստալինի կերպարը։ Ֆիլմը նկարահանելու է ֆրանսիացի ռեժիսոր Ֆաննի Արդանը

ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի — Sputnik. Ֆիլմը գրող Ժան-Դանիել Բալտասարի «Ստալինի բազմոցը» հոգեբանական վեպի էկրանավորումն է։ Գիրքը լույս է տեսել 2013 թվականին: Վեպի հերոսը երիտասարդ արվեստագետ Դանիլովն է, ով 1950թ.-ին այցելում է Ստալինի նստավայր, որպեսզի քննարկի «Ժողովրդի հայրը» հուշարձանի նախագիծը:

«Մոսֆիլմի» պաշտոնական կայքում նշված է, որ ռուսական կինոկոնցեռնը զգեստներ և բեմական իրեր է տրամադրելու կինոարտադրող Leopardo Filmes ընկերությանը: Ֆիլմի թողարկման և նկարահանումների մեկնարկի հստակ ժամկետներն առայժմ հայտնի չեն: