Աշխարհ

Տուխելը Հենրիխ Մխիթարյանին համարում է օրինակելի

Ստանալ կարճ հղումը

Հենրիխ Մխիթարյանը 2015թ.–ի արդյունքներով վեցերորդ անգամ ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ։ Ընթացիկ Բունդեսլիգայում նա դաշտ է դուրս եկել 16 անգամ, դարձել 6 գոլի հեղինակ և կատարել ութ գոլային փոխանցում

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի- Sputnik. Դորտմունդի «Բորուսիայի» մարզիչ Թոմաս Տուխելը հիացած է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի աշխատանքով, գրում է bombardir.ru-ն։

Գլխավոր մարզչի խոսքով` կիսապաշտպանն օրինակելի է ցանկացած ֆուտբոլիստի համար։

«Նման ֆուտբոլիստը երազանք է։ Հենրիխը կարող է օրինակ ծառայել յուրաքանչյուրի համար։ Նրան մարզելը մեծ առավելություն է ինձ համար։ Ամեն օր ես ինչ-որ նոր բան եմ սովորում նրանից։ Մխիթարյանը լավագույն ֆուտբոլիստներից է, և նրա պոտենցիալը դեռ մինչև վերջ չի բացահայտվել։ Բացի այդ, նա յուրահատուկ, խելացի, նրբազգաց մարդ է»,- նշել է Տուխելը։