Աշխարհ
AFP

Թանկարժեք քարերով տորթ` սիրահարների համար

Ստանալ կարճ հղումը

Ադամանդներով զարդարված են շոկոլադե սիրտը, ծաղիկներն ու սիրահարների ֆիգուրները

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի — Sputnik. Սուրբ Վալենտինի տոնին ընդառաջ ճապոնական «Takashimaya» հրուշակագործական խանութը շուրջ 120 հազար դոլար արժողությամբ շոկոլադե տորթ է պատրաստել, հաղորդում է Kedem.ru-ն:

Բացառիկ շոկոլադե տորթի վրա կա 125 իսկական ադամանդ: Թանկարժեք քարերով զարդարված են շոկոլադե սիրտը, ծաղիկներն ու սիրահարների ֆիգուրները:

Ճապոնիայում ձևավորված ավանդույթի համաձայն` Վալենտինի օրվա առիթով կանայք իրենց սիրելիներին շոկոլադ են նվիրում, իսկ վերջինները պետք է ավելի թանկարժեք և նշանակալի նվեր մատուցեն կանանց: Հրուշակագործների խոսքով` շոկոլադե տորթը հարմար է երկու դեպքում էլ: