Աշխարհ
AP Photo/Markus Schreiber

Թուրք ուժայինները սպանել են քուրդ կանանց ու փողոց նետել

Ստանալ կարճ հղումը

Թուրքիայի քրդաբնակ Ջիզրե շրջանում, որտեղ հզոր մարտեր են ընթանում թուրք ուժայինների և Քրդստանի բանվորական կուսակցության զինյալների միջև, հերթական բարբարոսությունն է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի — Sputnik. Թուրք ուժայինները դաժանաբար սպանել են 2 քուրդ կանանց, մերկացրել նրանց ու փողոց նետել, տեղեկացնում է Cumhuriyet-ը։

Լուսանկարը հայտնվել է համացանցում և բողոքի մեծ ալիք բարձրացրել, սակայն այդ մասին հայտարարություն տարածած` Շըրնաքի քաղաքապետարանը պնդել է, որ դա դիտավորյալ է արվել «շրջանում հաջողությամբ ավարտված գործողությունների վրա ստվեր գցելու համար»: