Աշխարհ
© Sputnik / Александр Вильф

Բացահայտվել է 256 տարի ապրած չինացու գաղտնիքը

Ստանալ կարճ հղումը

Չինացի երկարակյացը 24 անգամ ամուսնացել է և դարձել 180 երեխայի հայր: Ցինյունը զբաղվել է խոտաբույսերի ուսումնասիրությամբ և շնչառական վարժություններ կատարել, իսկ 256 տարեկանում նա 60-ամյա մարդու տեսք է ունեցել

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի- Sputnik. Ամերիկյան New York Times թերթի արխիվներում գտել են բացառիկ հարցազրույց, որը վերցրել են երկարակյաց չինացուց 1928թ.-ին, հաղորդում է ՄԻՐ24-ը:

Չինաստանի քաղաքացին պնդել է, որ ծնվել է 1677թ.-ին Սիչուան գյուղում: Ողջ կյանքի ընթացքում նա զբաղվել է խոտաբույսերի և բժշկության ուսումնասիրությամբ: Տղամարդը մահացել է 1933թ.-ին` 256 տարեկանում:

Գոյություն ունի լեգենդ, որ մահից առաջ նա ասել է. «Ես արել եմ այն ամենն, ինչ պետք է անեի այս աշխարհում: Ես տուն եմ գնում»:

Այսպես` ամերիկյան հրատարակության լրագրողները 1928թ.-ին հարցազրույց են վերցրել երկարակյացից, որտեղ նա պատմել է, որ իր երկարակեցության գաղտնիքը բուսակերությունը, ներքին ներդաշնակությունն ու հանգստությունն է: Տղամարդը հիմնականում սնվել է բրնձով և տարբեր բուսական թուրմեր խմել:

Պետք է նշել, որ տղամարդու հարազատներն ասել են, որ Լի Ցինյունին միշտ ծեր են հիշել, իսկ ոմանք պնդել են, որ նա ծանոթ է եղել իրենց պապիկների հետ:

Միաժամանակ պատմաբանները չեն հերքում այդ մարդու գոյության փաստը, սակայն կասկածում են նրա երկարակեցությանը:

1930թ.-ին Չենդուի համալսարանի պրոֆեսոր Վու Չենգ Ցզեն գտել է 1827թ.-ի շնորհավորական բացիկներ Չինական կառավարության կողմից:

Բացիկների հեղինակները Լի Ցինյունին շնորհավորել են 150-ամյակի առթիվ: Իսկ 50 տարի անց նրան արդեն շնորհավորել են 200-ամյակի կապակցությամբ: Դա հաստատում է, որ Լի Ցինյունը ծնվել է 1677թ.-ին: