Աշխարհ
© Sputnik / Арпи Бегларян

Sputnik-ը գործարկել է Sputnik Էստոնիա լրատվական կայքը

Ստանալ կարճ հղումը

Sputnik Էստոնիա լրատվական պորտալն իր ընթերցողներին է առաջարկում բազմազան մուլտիմեդիոն կոնտենտ, արդիական թեմաների շուրջ բազմակողմանի կարծիքներ

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի — Sputnik. Sputnik միջազգային տեղեկատվական գործակալությունն ու ռադիոն հայտարարել է պորտալի գործարկման մասին` էստոներեն և ռուսերեն լեզուներով։

Պրոֆեսիոնալ լրագրողների ու խմբագիրների թիմը պատմելու է միջազգային ու տեղական իրադարձությունների մասին, ինչպես նաև ներկայացնելու է դրանց և այլ արդիական թեմաների վերաբերյալ տարբեր կարծիքներ:

«Sputnik-ը ժամանակակից զանգվածային լրատվամիջոց է, որը մյուս ԶԼՄ-ներից տարբերվում է առաջին հերթին թեմաների ընտրության և մատուցման ձևով, ինչպես նաև աշխարհընկալմամբ» — նշում է Sputnik-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը:

Sputnik Էստոնիան լրատվական պորտալն իր ընթերցողներին բազմազան մուլտիմեդիոն կոնտենտ առաջարկում է` ինֆոգրաֆիկա, տեսանյութեր, ֆոտոռեպորտաժներ, առցանց եթերներ ու քվեարկություններ: Բացի օպերատիվ տեղեկատվությունից, Sputnik Էստոնիա պորտալի լսարանի համար հասանելի կլինեն նաև վերլուծական նյութեր, բացառիկ հարցազրույցներ, փորձագիտական գնահատականներ:

Sputnik-ի հայեցակարգում ներառվել են հեռարձակման առաջադեմ տեխնոլոգիաները, բարձր պրոֆեսիոնալիզմն ու ընթերցողի հետ սերտ կապը, ինչը թույլ է տալիս Sputnik-ին արագ զարգանալ ու գրավել ամբողջ աշխարհի լսարանը։ «Ասում ենք այն, ինչի մասին լռում են մյուսները» կարգախոսն ամբողջությամբ արտացոլում է Sputnik լրատվական ռեսուրսների բովանդակությունը, որոնց նպատակը համաշխարհային իրադարձությունների վերաբերյալ տարբեր կարծիքները հանրությանը հասանելի դարձնելն է։

Sputnik-ը (sputniknews.com) լրատվական գործակալություն է և ռադիո` տասնյակ երկրներում մուլտիմեդիոն տեղեկատվական ներկայացուցչություններով: Sputnik-ը ներառում է ավելի քան 30 լեզվով կայքեր, անալոգային և թվային ռադիոհեռարձակում, բջջային հավելվածներ և էջեր սոցիալական կայքերում։ Sputnik-ի լուրերը շուրջօրյա ռեժիմով թողարկվում են անգլերեն, արաբերեն, իսպաներեն և չինարեն լեզուներով: