Աշխարհ
© Sputnik / Наталья Селиверстова

ԶԼՄ. Ահաբեկիչները կարող են զենք գնել Facebook–ի միջոցով

Ստանալ կարճ հղումը

Վերջին տարիներին Facebook սոցիալական ցանցում մի շարք առցանց խանութներ են հայտնվել, որտեղ տարատեսակ սպառազինություն է ներկայացված` ատրճանակներից ու նռնակներից մինչև ծանր գնդացիրներ և կառավարվող հրթիռներ

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի — Sputnik. Պոտենցիալ ահաբեկիչները կարող են զենք գնել Facebook սոցիալական ցանցի միջոցով, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ամերիկյան New York Times պարբերականին։

Թերթի տվյալով` Facebook-ում վերջին տարիներին մի շարք առցանց խանութներ են հայտնվել, որտեղ ներկայացված է տարատեսակ զինամթերք` ատրճանակներից և նռնակներից մինչև ծանր գնդացիրներ և կառավարվող հրթիռներ։ Հայտնում են, որ սոցցանցի օգտատերերն ապրանքի լուսանկարները տեղադրում են փակ, գաղտնի խմբերում։ Նմանատիպ խանութները բավական տարածված են այնպիսի տարածաշրջաններում, որտեղ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումների ներկայությունն առավել ուժեղ է զգացվում, մասնավորապես` Լիբիայում և Սիրիայում։

Ընդ որում Facebook-ի ղեկավարությունն այս տարվա հունվարին արգելել է զենքի առցանց վաճառքը։

Թերթը նշում է նաև, որ Facebook-ում իրենց հայտարարություններն են տեղադրում նաև մաքսանենգները, ովքեր «երաշխավորում են», որ կարող են բոլոր ցանկացողներին տեղափոխել Հունաստան։

Frontex-ի տվյալով` 2015 թվականին 1.8 մլն փախստական է ժամանել ԵՄ երկրներ։ Նրանց մեծ մասը գալիս է Հունաստան Թուրքիայից, իսկ այնուհետև ուղղվում ԵՄ այլ երկրներ։ Փախստականներից շուրջ 3.5 հազարը մահացել են Միջերկրական ծովը հատելու ժամանակ։ Եվրահանձնաժողովը հայտարարել էր, որ այսօր աշխարհում տիրող ներկա միգրացիոն ճգնաժամը խոշորագույնն է Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր։