Աշխարհ
© Sputnik / Юрий Лашов

Ուզբեկստանի քաղաքացիներին տեղափոխող ավտոբուսը շրջվել է Սամարայի մոտակայքում

Ստանալ կարճ հղումը

Տուժել է 3 մարդ, նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի — Sputnik. Երեքշաբթի առավոտյան Սամարայի շրջանի М-32 դաշնային մայրուղում մարդատար ավտոբուս է կողաշրջվել, նախնական տվյալով`տուժել է Ուզբեկստանի երեք քաղաքացի։ Այս մասին հայտնու է շրջանի արտակարգ իրավիճակների ծառայությունը։

«Պոլյակով բնակավայրից 2 կմ դեպի հարավ, 171-րդ կիլոմետրում Չիկմենտից Կրասնոդար մեկնող մարդատար ավտոբուս է շրջվել, տուժել է 3 մարդ, նրանց վիճակը միջին ծանրության է», — ասել է գործակալության զրուցակիցը։

Նրա խոսքով` ավտոբուսում 60 մարդ է եղել, նախնական տվյալով` բոլորն Ուզբեկստանի քաղաքացիներ են։