Աշխարհ
© Wikipedia /

«Եվրատեսիլ- 2016»-ը կհեռարձակվի սուրդոթարգմանությամբ

Ստանալ կարճ հղումը

«Եվրատեսիլ-2016»–ի կազմակերպիչները հայտնել են, որ միջոցառման շրջանակում հնչող բոլոր երգերի տեքստերը հեռարձակվելու են սուրդոթարգմանությամբ

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի — Sputnik. Սուրդոթարգմանությունն արվելու է երգերի իմաստային բովանդակությունն առավել հասկանալի դարձնելու նպատակով:

Թարգմանիչների թիմում մասնագետներ են ներգրավվել Շվեդիայից, Լիտվայից, Գերմանիայից, Իսլանդիայից, Ռուսաստանից ու Դանիայից։ Մրցույթի կազմակերպիչները շարունակում են թարգմանիչների հավաքագրումը։

«Եվրատեսիլ-2016»-ը կկայանա մայիսի 10-ին, 12-ին եւ 14-ին Ստոկհոլմում: Հայաստանի ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանը ելույթ կունենա 1-ին կիսաեզրափակիչում` 7-րդ համարի ներքո: Մրցույթին այս տարի կմասնակցեն 43 պետության ներկայացուցիչներ: