Աշխարհ
© Sputnik / Асатур Есаянц

«Մանչեսթեր Յունայթեդը» պայմանավորվել է «Դորտմունդի» հետ Մխիթարյանի տեղափոխման մասին

Ստանալ կարճ հղումը

ԶԼՄ–ների տվյալներով` «Մանչեսթեր Յունայթեդն» ու Դորտմունդի «Բորուսիան» ընդհանուր հայտարարի են եկել Հայաստանի հավաքականի կապիտան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխման վերաբերյալ։ Անգլիական ակումբը պատրաստ է կիսապաշտպանի համար վճարել 40 մլն եվրո

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի — Sputnik. «Մանչեսթեր Յունայթեդ» անգլիական ֆուտբոլային ակումբը Դորտմունդի «Բորուսիայի» հետ համաձայնեցրել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխման հարցը, հայտնում է Bleacher Report-ը։

ՄՅ-ն պատրաստ է կիսապաշտպանի համար վճարել 40 մլն եվրո։

Ինչպես ավելի վաղ հայտնել էին, ՄՅ-ն ավելացրել է Մխիթարյանի դիմաց առաջարկվող գումարը։ Ընդ որում` «Բորուսիայի» ղեկավարությունը փորձում էր Մխիթարյանին իր մոտ պահել։

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպանը ցանկություն էր հայտնել անցնել անգլիական պրեմիեր լիգա։ «Բորուսիայի» երկրպագուները մտահոգված էին մարզիկի մտադրությամբ։

ԶԼՄ-ների տվյալներով` «Մանչեսթեր Յունայթեդը» Մխիթարյանին առաջարկում է տարեկան 10 մլն եվրո աշխատավարձ։

Մխիթարյանի պայմանագիրը «Բորուսիայի» հետ ուժի մեջ է մինչև 2017 թվականի ամառը։ 2015/16 խաղաշրջանի ժամանակ Մխիթարյանը 31 խաղ է անցկացրել Գերմանիայի առաջնության ժամանակ` դառնալով 11 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ։ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Deutche Welle պարբերականի վարկածով դարձավ 2015-2016 խաղաշրջանի լավագույն խաղացողը գերմանական Բունդեսլիգայում։