Աշխարհ
архив Ара Папяна

Ղարաբաղյան պատերազմի հերոսը պարգևատրվել է բացառիկ մեդալով

Ստանալ կարճ հղումը

Հակառակորդի առաջխաղացումը կանխելու գործում իր ներդրումի համար մեդալով է պարգևատրվել Լեռնային Ղարաբաղի օրենսդիր մարմնի պատգամավորը

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի — Sputnik. Լեռնային Ղարաբաղի ԱԺ պատգամավոր, Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը սփյուռքի ներկայացուցիչների կողմից պարգևատրվել է «Տիգրան Մեծ» բացառիկ մեդալով:

Ինչպես Sputnik Արմենիային հայտնել է «Modusvivendi» հետազոտական կենտրոնի ղեկավար և Կանադայում Հայաստանի նախկին դեսպան Արա Պապյանը, ով անձամբ է հանձնել պարգևը, մեդալը պատրաստվել էր ԱՄՆ Նյու Ջերսիի և Նյու Յորքի հայ համայնքների նախաձեռնությամբ: Մեդալը կոչվում է «Տիգրան Մեծ արքայից արքա»:

«Տարբեր աղբյուրներում կարելի է հանդիպել գրառումներ Բալասանյանի` Ղարաբաղի կենտրոնական ուղղությամբ Ադրբեջանի գործողությունների ժամանակ ունեցած դերի մասին: Ղարաբաղում շատերը պնդում են, որ հենց նրա գործողություններն են թույլ տվել խուսափել այդ ուղղությամբ հայ զինվորների կորուստներից», — ասել է Պապյանը:

Նրա խոսքով` այս մեդալը պատրաստել են հայ ոսկերիչները հատուկ նրա համար` մեկ օրինակից: Այն Բալասանյանին է հանձնվել ԱՄՆ արևելյան ափերի մի քանի հայկական համայնքների անունից:

Մեդալի օծման արարողությունը տեղի է ունեցել հունիսի 20-ին Սուրբ Հարություն եկեղեցում, արարողությունն անցկացրել են Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն արքեպիսկոպոս Ադամյանն ու եկեղեցու քահանա տեր Գեղամ Քեսաբլյանը: