Աշխարհ
© Sputnik / Екатерина Соловьева

Գերմանիայի հարավում տեղի է ունեցել պայթյուն, կա մեկ զոհ

Ստանալ կարճ հղումը

Անսբախ քաղաքի ռեստորաններից մեկում պայթյունի արդյունքում զոհվել է մեկ մարդ, ևս 11-ը տարբեր աստիճանի վնասվածք է ստացել։

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի — Sputnik. Պայթյունը տեղի է ունեցել կիրակի երեկոյան, Բավարիայի Անսբախ քաղաքի ռեստորաններից մեկում, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով տեղի ոստիկանության ներկայացուցիչներին։

«Մեկ մարդ զոհվել է, 11-ը՝ վիրավորվել։ Պայթյունի պատճառները դեռ պարզված չեն», — ասել է գործակալության զրուցակիցը։

Ոստիկանության ներկայացուցչի խոսքով` պայթյունի մասին հաղորդագրությունը ստացվել է հուլիսի 24-ին, տեղի ժամանակով 22։15-ին, Պֆարշտրասե փողոցում։

Ներկա պահին դեպքի վայրում աշխատում են քրեագետները, այլ մանրամասներ դեռ հայտնի չեն։