Աշխարհ
© Sputnik / Asatur Yesayants

Օմբուդսմենը դատապարտում է քաղաքացիներին ապօրինի բերման ենթարկելու երևույթը

Ստանալ կարճ հղումը

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անթույլատրելի է համարում առանց պատշաճ բացատրության քաղաքացիներին բերման ենթարկելը:

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի-Sputnik. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հայտարարություն է տարածել, որում անթույլատրելի է համարում առանց պատշաճ բացատրության և հիմքերի ներկայացման քաղաքացիներին բերման ենթարկելը:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Հիշեցնում ենք, որ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ անձնական ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք իրեն հասկանալի լեզվով անհապաղ պետք է տեղեկացվի ազատությունից զրկվելու պատճառների մասին: Սահմանադրության այս նորմը գործում է անմիջականորեն և ենթակա է անվերապահ կատարման»:

Օմբուդսմենի աշխատակազմը տեղեկացնում է, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ստացված հաղորդումների և լրատվության միջոցների հրապարակումների հիման վրա ներկայում այցելություններ են կատարվում հավաքի վայր և Ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներ:

Պաշտպանի աշխատակազմը շարունակում է աշխատել շուրջօրյա ռեժիմով։