ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի — Sputnik. Թուրքիայի Շիրնակ մարզի Ջիզրա քաղաքում բեռնատար է պայթել, որի հետևանքով վիրավորվել է ավելի քան 70 մարդ։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` այս մասին հայտնել է առողջապահության նախարար Ռեջեփ Ակդագը։
«Ջիզրա քաղաքում տեղի ունեցած պայթյունից ավելի քան 70 մարդ է վիրավորվել, չորսը ծանր վիճակում են։ Կան զոհեր, սակայն նրանց մասին ավելի ուշ կհայտնեն։ Հուսով եմ, որ զոհերի քանակը չի ավելանա», — ասել է Ակդագը։ Ավելի վաղ Anadolu գործակալությունը հայտնել էր, որ զոհվել է 8 և վիրավորվել 45 ոստիկան, նրանցից երկուսը գտնվում են ծանր վիճակում։
Պայթյունի մեղավոր են համարում Քրդստանի աշխատավոր կուսակցության գրոհայիններին։