Աշխարհ
© Sputnik / Илья Питалев

Հալեպում հրթիռակոծման հետևանքով վնասվել է Հայ ավետարանական «Բեթել» վարժարանը

Ստանալ կարճ հղումը

Ահաբեկչական խմբավորումների կողմից Սիրիական Հալեպ քաղաքի մի քանի հատվածների հրթիռակոծման հետևանքով վնասվել է Հայ ավետարանական «Բեթել» վարժարանը:

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի — Sputnik. Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Զարմիկ Պողիկյանը «Արմենպրես»-ին տեղեկացրել է, որ հրթիռն ընկել էր վարժարանի հետնամասում գտնվող թաղամասում:

«Հրթիռակոծման հետևանքով փշրվել էր վարժարանի վերին հարկերի մի քանի ապակի: Աշակերտներն էին ձայնից ցնցվել, սակայն անմիջապես իջել էին նկուղ, ինչի շնորհիվ չեն վնասվել: Նյութական մեծ վնասներ չկան: Հայերի շրջանում զոհեր և վիրավորներ չկան, իսկ դրությունն այժմ կայուն է»,-նշել է նա:

Օգոստոսի 25-ի առավոտյան զինյալները հրթիռներ են բաց թողել Հալեպի մի քանի շրջանների ուղղությամբ, այդ թվում հայկական` պատճառելով նյութական վնասներ: Քաղաքի այլ հատվածներում հրթիռակոծման հետևանքով զոհվել է 6 մարդ: