ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի — Sputnik. Վանա լճի հատակում խաչքարեր և թնդանոթի հին արկեր են հայտնաբերվել, գրել է թուրքական milliyet-ը:
Կայքը պարզաբանել է, որ խաչքարերը հայտնաբերել են Վանա լճի և դրա շրջակայքի մաքրման աշխատանքներով զբաղվող թուրքական FİVA ընկերության աշխատակիցները։
Milliyet
Վանա լճի հատակում խաչքարեր են հայտնաբերվել
Ընկերության ներկայացուցիչ Այհան Դըշարըն հայտնել է, որ իրենք արդեն տեղեկացրել են Վանի թանգարանի տնօրինությանը՝ գտածոների վերաբերյալ ուսումնասիրություն անցկացնելու համար, սակայն դեռ որևէ արձագանք չեն ստացել:
Դըշարըն կարծում է, որ լճի հատակին նման քարեր շատ կան: