Աշխարհ
© AFP 2020 /

CNN-ը կես ժամ շարունակ պոռնոգրաֆիկ տեսանյութ է ցուցադրել

Ստանալ կարճ հղումը

CNN-ի եթերում ցուցադրված պոռնոգրաֆիկ տեսանյութը բողոքի ալիք է բարձրացրել սոցիալական ցանցերում։

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի — Sputnik. CNN հեռուստաընկերությունն իր եթերում կես ժամ շարունակ պոռնոգրաֆիկ տեսանյութ է ցուցադրել։ Այս մասին հայտնում են արևմտյան լրատվամիջոցները։

Նախատեսված էր, որ այդ ժամին CNN-ով պետք է ցուցադրվեր հայտնի լրագրող Էնթոնի Բորդենի` ճամփորդությունների մասին հաղորդումը, բայց տեղի RCN կաբելային պրովայդերի սխալի պատճառով եթերում պոռնոգրաֆիկ տեսանյութ է հայտնվել։

Բոստոնի բնակիչները բողոք են հնչեցրել սոցիալական ցանցերում, որից հետո CNN-ը ժամանակավորապես անջատել են։ RCN-ի ներկայացուցիչները ներողություն են խնդրել և նշել, որ թյուրիմացություն է տեղի ունեցել։

Rose / Twitter user @solikearose
CNN-ը սխալմամբ պոռնոֆիլմ է ցուցադրել