ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի — Sputnik. Պայթյունները տեղի են ունեցել Ստամբուլի Թաքսիմի հրապարակում, «Բեշիկթաշ» ֆուտբոլային թիմի մարզդաշտի հարևանությամբ: «Վոդաֆոն» մարզադաշտի մոտ պայթյունները որոտացել են ֆուտբոլային հանդիպման ավարտից անմիջապես հետո, երբ հանդիսատեսը փորձում էր դուրս գալ այնտեղից:
Միջազգային լրատվամիջոցներում այս իրադարձության մասին լուսանկարներ ու տեսանյութեր են արդեն տարածվում: Սկզբում խոսվում էր ավելի քան 20 վիրավորի մասին: Ինչպես հաղորդում է ՆՏՎ հեռուստաընկերությունը՝ հղում անելով Թուրքիայի ներքին գործերի նախարարին, ավելի քան 20 մարդ վիրավորվել է, բայց զոհերի թիվն անհամեմատ շատ է: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցներն ու բժիշկները: Որոշ տեղեկությունների համաձայն՝ 2 պայթյունների պատասխանատվությունն էլ արդեն իր վրա է վերցել Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորումը: