Աշխարհ
© Sputnik / Михаил Фомичев

Խաղաղության համար «Նոբելյան» մրցանակ ստացավ Կոլումբիայի նախագահը

Ստանալ կարճ հղումը

2016 թվականի համար Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր դարձավ Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանթոսը:

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի — Sputnik. Թագավորական ընտանիքի և կառավարության անդամների մասնակցությամբ պարգևատրման արարողությունն անցկացվեց Նորվեգիայում, ավանդաբար, Օսլոյի ռատուշայի շենքում: Այս տարի Սանթոսը հեղինակավոր պարգևի միակ հավակնորդն էր, հայտնում է ՌԻԱ նովոստին:

© Sputnik / Արփի Բեգլարյան

«Մրցանակը միայն մեկ դափնեկիր ունի` նախագահ Սանթոսը, սակայն այդ կերպ մենք ցանկանում էինք հարգանքի տուրք մատուցել Կոլումբիայի ժողովրդին, որն, անկախ բազում դժվարություններից, խաղաղության հույսը չէր կորցնում»,- իր խոսքում նշել է Նորվեգիայի նոբելյան կոմիտեի ղեկավարի տեղակալ Բերիտ Ռայս Անդերսենը:

Կոլումբիայի առաջնորդը պարգևատրվել է այդ երկրում լարված իրավիճակը կարգավորելու համար: Կոլումբիայում շուրջ 50 տարի արյունոտ եղբայրասպան պատերազմ էր ընթանում:

«Կոլումբիայի հեղափոխական զինված ուժերի» խմբավորման ձախ-ծայրահեղական ապստամբների հետ հակազդման զոհ դարձավ ավելի 260 հազար մարդ:

Խաղաղության մասին պայմանավորվածության հասնել` այդ կերպ վերջ դնելով Արևմտյան կիսագնդի ամենաձգձգված զինված հակամարտությանը, հաջողվեց վերջերս` 2016 թվականի սեպտեմբերին:

Նշենք, որ Խաղաղության Նոբելյան մրցանակը հանձնում են հիմնադիր Ալֆրեդ Նոբելի կամքի համաձայն, միայն Օսլոյում և միայն դեկտեմբերի 10-ին՝ նրա մահվան օրը: