ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի — Sputnik. Corriere della Sera պարբերականը Թվիթերում հրապարակել է 24-ամյա թունիսցի Անիս Ամրիի չեզոքացման կադրերը։ Նշենք, որ տղամարդուն կասկածում էին Բեռլինում Ծննդյան տոների տոնավաճառում ահաբեկչություն իրականացնելու մեջ։
ԶԼՄ-ների տվյալով` թունիսցին կրակել է Միլանի ոստիկանների ուղղությամբ, երբ նրանից փաստաթղթեր են պահանջել։ Ամրիի արձակած կրակոցից ոստիկաններից մեկը վիրավորվել է, ինչից հետո նրան սպանել են պատասխան կրակոցով։
Հիշեցնենք, որ երկուշաբթի երեկոյան Բեռլինում Ծննդյան տոների կապակցությամբ կազմակերպված տոնավաճառի ամենաթեժ պահին բեռնատարը մխրճվել էր բազմության մեջ։Ահաբեկչության հետևանքով մահացել է 12 մարդ, տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել` 48 հոգի։
Ահաբեկչության մեջ կասկածվող Անիս Ամրիի նկատմամբ պաշտոնական հետախուզում էր հայտարարվել Գերմանիայում և եվրոպական մյուս քաղաքներում։ Իրավապահ մարմինների տվյալով` Ամրին կապ է ունեցել արմատական իսլամիստների հետ։