Աշխարհ
© Sputnik / Михаил Воскресенский

Դամասկոսում կվերսկսվի խմելու ջրի մատակարարումը

Ստանալ կարճ հղումը

Դամասկոսի ջրամատակարարումը ամբողջությամբ կվերականգնվի սեղմ ժամկետներում: Այս մասին հայտարարել է Սիրիայի մայրաքաղաքային նահանգի ղեկավար Ալյա Իբրահիմը:

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի — Sputnik. Մասնագետների խումբը ժամանել է Այն-էլ-Ֆիջի աղբյուրի մոտ և վերականգնում է ջրային ենթակառուցվածքը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ալ-Մայադանին:

Սիրիայի մայրաքաղաքային նահանգի ղեկավար Ալյա Իբրահիմը հայտնել է, որ խմելու ջրի մատակարարումը` Դամասկոսից 15 կմ հեռավորությամբ գտնվող Այն-էլ-Ֆիջի աղբյուրից կվերսկսվի երկուշաբթի:

«Ջրամբարի մաքրման և ջրաչափական աշխատանքներից հետո կմիացվեն ջրմուղ սարքերը», — ասել է նահանգապետը:

Անցյալ տարվա դեկտեմբերին «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման անդամները դիվերսիոն գործողություններ էին իրականացրել Դամասկոսում, և քաղաքի բնակիչների համար խմելու ջրի մատակարարումը կտրուկ սահմանափակվել էր:

Նշենք, որ Սիրիայի բանակը հաջողությամբ ավարտել է մերձդամասկոսյան Վադի-Բարադա հովտում իրականացվող գործողությունները և մտադիր է սկսել գրոհայինների զինաթափումը: