Աշխարհ
© Sputnik / Александр Вильф

Բրիտանիան անհանգստացած է Թրամփի միգրացիոն քաղաքականությամբ

Ստանալ կարճ հղումը

Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն անհանգստացած է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միգրացիոն խնդիրների հանդեպ դիրքորոշմամբ։

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի — Sputnik. Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը արտաքին գործերի ու ներքին գործերի նախարարներին կարգադրել է զանգահարել իրենց ամերիկացի գործընկերներին՝ ԱՄՆ նախագահի միգրացիոն սահմանափակումների մասին հրամանի թեմայով բանակցելու։ Այս մասին գրում է BBC-ն։

Նախարարները կներկայացնեն իրենց տեսակետը փախստականներին վերաբերող 90 օրվա արգելքի մասին։ Հիշեցնենք, որ արգելքը վերաբերում է նաեւ ամերիկյան վիզա ունեցող այն մարդկանց, որոնք նշված յոթ մուսուլմանական երկրների քաղաքացիներ են։

Այդ հրամանը վերաբերում է Իրաքի, Իրանի, Եմենի, ԼԻբիայի, Սիրիայի, Սոմալիի ու Սուդանի քաղաքացիներին։