Աշխարհ
© AFP 2020 / Alice Chiche / AFP

Կրակոցներ Կանադայի մզկիթում. կան զոհեր

Ստանալ կարճ հղումը

Անհայտ անձինք կրակ են արձակել կանադական Քվեբեք քաղաքի մզկիթում, հինգ մարդ մահացել է։

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի — Sputnik. Պատահարի ականատեսը պատմել է Ռոյթերսին, որ շենքում այդ պահին եղել է շուրջ 40 մարդ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ Հրաձգությունը տեղի է ունեցել կիրակի օրը` տեղի ժամանակով 20։00-ին, երեկոյան աղոթքի ժամանակ։ Գործակալության տվյալներով` հարձակմանը մասնակցել է երեք մարդ։

Քաղաքի իսլամական մշակութային կենտրոնի ղեկավարի խոսքով` միջադեպի հետևանքով մահացել է հինգ մարդ։ Նախնական տվյալներով` հանցագործները կրակ են բացել մզկիթի առաջին հարկում, որից հետո նրանցից մեկը բարձրացել է երկրորդ հարկ։ Huffington Post Quebec թերթը նշում է, որ ոստիկաններին հաջողվել է ձերբակալել հարձակվողներից երկուսին։

Հիմա մզկիթի շենքը շրջափակված է իրավապահ ուժերի կողմից, արտակարգ պատահարի վայրում գտնվում են շտապօգնության մի քանի մեքենաներ։

Քվեբեկի ոստիկանության ներկայացուցիչ Էթյեն Դոյոնը հաստատել է տեղեկատվությունը մի քանի մահացածների մասին` չնշելով ստույգ թիվ։

 

«Այսօր կանադացիները սգում են նրանց համար, ովքեր մահացել են Քվեբեկի մզկիթում հարձակման հետևանքով։ Իմ մտքերը զոհերի և նրանց ընտանիքների հետ է», — գրել է Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն Twitter-ում։

Русская версия