Աշխարհ
© Sputnik / Владимир Баранов

Կարեն Ասլանյանը դարձել է ոսկե մեդալակիր

Ստանալ կարճ հղումը

Հայ մարզիկներից երկուսն արդեն հանդես են եկել Փարիզում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի մրցաշարին։

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի — Sputnik. Փարիզում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի մրցումային 2-րդ օրը 66 կգ քաշային կարգում հանդես եկող Կարեն Ասլանյանը դարձել է ոսկե մեդալակիր:

1/8 եզրափակչից մեկնարկած մեր մարզիկը ոսկե մեդալի համար պայքարում 10:2 հաշվով հաղթել է Ֆրանսիան ներկայացնող մեր հայրենակից Հրաչյա Մալխասյանին:

Հունահռոմեական ըմբշամարտի կանանց և տղամարդկանց 4-րդ մրցաշարը մեկնարկել է հունվարի 29-ին, Փարիզում։ Հունա-հռոմեական ոճի ըմբշամարտում իրենց մասնակցությունն են բերում մարզիկներ Հայաստանից, Հունգարիայից, Ղազախստանից, ԱՄՆ-ից։

Русская версия