Աշխարհ
© Sputnik / Александр Юрьев

Ավստրալիան Թրամփի կողքին է

Ստանալ կարճ հղումը

Ավստրալիան աջակցում է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միգրացիոն քաղաքականությանը։

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի — Sputnik. Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Ջուլի Բիշոփը հայտարարել է, որ երկրի կառավարությունը կաջակցի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներգաղթային քաղաքականությանը և սահմաններին անվտանգության ապահովման ուղղությամբ նրա ձեռնարկած միջոցառումներին: Այս մասին տեղեկացնում է Sydney Morning Herald-ը:

«Համոզված եմ, որ Ավստրալիայի և ԱՄՆ-ի կառավարությունները կշարունակեն միմյանց աջակցություն ցուցաբերել ներգաղթային քաղաքականության ու սահմանների պաշտպանության հարցում», — հայտնել է նախարարը:

Նա նաև ասել է, որ Ավստրալիան սերտորեն համագործակցում է ԱՄՆ-ի վարչակազմի հետ և ցանկանում ԱՄՆ մուտք գործելու հնարավորություն ապահովել իր քաղաքացիների համար:

Անցած շաբաթ Թրամփը ստորագրել է «Երկիրն օտարերկրյա ահաբեկիչներից պաշտպանելու մասին» հրամանագիրը, որն 90 օրով արգելում է 7 երկրի բոլոր քաղաքացիների մուտքն ԱՄՆ (Իրան, Իրաք, Եմեն, Լիբիա, Սիրիա, Սոմալի և Սուդան), ինչպես նաև 120 օրով դադարեցնում է ցանկացած փախստականի ընդունումը, անորոշ ժամանակով արգելում սիրիացի փախստականների ընդունումը: