Աշխարհ
© Sputnik / Рамиль Ситдиков

Անտոնիո Բանդերասը շտապ տեղափոխվել է հիվանդանոց

Ստանալ կարճ հղումը

56-ամյա Անտոնիո Բանդերասը հոսպիտալացվել է, ավելի ուշ նա խոսել է իր հետ պատահածի մասին։

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի — Sputnik. Հայտնի դերասան Անտոնիո Բանդերասը կրծքավանդակի շրջանում ուժեղ ցավերով շտապ կարգով հոսպիտալացվել էր Մեծ Բրիտանիայում: Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Sun թերթին:

Թերթը հայտնում է, որ 56-ամյա դերասանը, որը Մեծ Բրիտանիա էր տեղափոխվել 2015 թվականին, իրեն վատ է զգացել վարժանքի ժամանակ և հունվարի 26-ին շտապ կարգով տեղափոխվել Սուրեյի կոմսության հիվանդանոց: Բուժզննումից հետո բժիշկները հնարավոր են համարել նրան տուն ուղարկել:

Թերթի լրագրողների հետ զրույցի ժամանակ Բանդերասը շնորհակալություն Է հայտնել բժիշկներին և իր հետ պատահածը որակել է «էպիզոդ»:

Բանդերասը նկարահանվել մի շարք ֆիլմերում, որոնցից են «Հուսահատվածը» (1995 թ.), «Չորս սենյակ» (1995 թ.), «Զորոյի դիմակը» (1998 թ.)։