Աշխարհ
© RIA Novosti / Виктория Виатрис

Զինված հարձակում Ստամբուլի ռեստորանում

Ստանալ կարճ հղումը

Անհայտ անձը կրակ է բացել Ստամբուլի ռեստորաններից մեկի այցելուների վրա։

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի — Sputnik. Ստամբուլի Բեյքոզ շրջանում գտնվող ռեստորաններից մեկի վրա զինված հարձակում է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով NTV հեռուստաընկերությանը։

Հարձակման հետևանքով 1 մարդ սպանվել է, վիրավորվել` 2-ը:

​Դեպքի վայր են ժամանել ոստիկաններն ու շտապօգնության բժիշկները։ Զինված հարձակում գործած անձը ձերբակալվել է։

Hürriyet թերթի տվյալով` հարձակման դրդապատճառը եղել է վրեժը: Հարձակվողը ռեստորանում նկատել է 12 տարի առաջ իր հորը սպանած անձին, մտել է ռեստորան և անկանոն կրակ է բացել ներկաների ուղղությամբ:

Русская версия