Աշխարհ
© REUTERS / Jason Cairnduff

Մխիթարյան. հունվարյան գոլը լավագույնն է

Ստանալ կարճ հղումը

«Ուիգանի» դարպասին Մխիթարյանի խփած գնդակը ճանաչվել է հունվար ամսվա լավագույն գոլը։

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի — Sputnik. «Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խփած գոլը` «Ուիգանի» հետ խաղում, ճանաչվել է մանկունյանցիների` հունվար ամսվա լավագույն գոլ, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

Այդ գոլը ստացել է ձայների 53 տոկոսը: Երկրորդ տեղում Ուեյն Ռունիի խփած գնդակն է «Սթոք Սիթիի» դարպասը` 43 տոկոս, երրորդ տեղում Բաստիան Շվայնշտայգերի գոլն է` նույն «Սթոքի» դարպասը` 3 տոկոս:

Հիշեցնենք, որ դեկտեմբեր ամսին ևս ամսվա լավագույն գոլի հեղինակը Հենրիխ Մխիթարյանն էր:

Русская версия