Աշխարհ
страница в facebook

Մահացել է Էլ Ջերոն՝ կախարդական ձայնով երաժիշտը

Ստանալ կարճ հղումը

Լոս Անջելեսում 76 տարեկան հասակում մահացել է ամերիկացի ջազ-երաժիշտ և կատարող, 7 «Գրեմմի» մրցանակի դափնեկիր Էլ Ջերոն: ТАСС գործակալության հաղորդմամբ` այդ մասին ասվում է երգչի մենեջերի տարածած հաղորդագրության մեջ:

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի — Sputnik. Մենեջերի խոսքով` երաժիշտը մահացել է հիվանդանոցում` հարազատներով շրջապատված: Մահվան պատճառը հաղորդագրության մեջ չի նշվում, սակայն ամերիկյան աղբյուրի տվյալներով` վերջին տարիներին երգչի մոտ շնչառական և սրտի հետ կապված խնդիրներ են եղել:

Էլ Ջերոն մեծ ճանաչում է ձեռք բերել 1970-ական թվականներին: Նա հռչակ է ձեռք բերել տարբեր ձայնային տեմբրներով երգելու կարողության շնորհիվ: 2001-ին նրա անունով աստղ է բացվել հոլիվուդյան «Փառքի ծառուղում»:

Էլ Ջերոն 2008 թվականին համերգ է ունեցել նաև Երևանում՝ Օպերայի դահլիճում։

Երաժշտի ձայնը համրվել է կախարդող ու հիասքանչ։ Նա միակ կատարողն է աշխարհում, որը ստացել է երաժշտության աշխարհում բարձրագույն` «Գրեմմի» մրցանակը երեք անվանակարգերում. ջազ, փոփ և ռիթմ-ընդ-բլյուզ: Էլ Ջերոն 30 ամբողջական ալբոմ է ձայնագրել, հայտնվել է Բրոադուեյի բեմում` «Grease» մյուզիքլում։