Աշխարհ
© AFP 2020 / OZAN KOSE / AFP

Ստամբուլի ակումբում ահաբեկչություն իրականացրած անձն ուզում է մահվան դատապարտվել

Ստանալ կարճ հղումը

Ստամբուլում հայտնի «Ռեինա» ժամանցի վայրում Ամանորի գիշերը ահաբեկչություն իրականացրած 34-ամյա Աբդուլգադիր Մաշարիպովը խնդրել է, որ իրեն մահապատժի դատապարտեն:

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի — Sputnik. Ստամբուլի հայտնի «Ռեինա» ժամանցի վայրում ահաբեկչություն իրականացրած ուզբեկ Աբդուլգադիր Մաշարիպովը հարցաքննություններից մեկի ժամանակ հայտարարել է, որ ահաբեկչական հարձակումն իրականացրել է քրիստոնյաներից վրեժ լուծելու համար: Այս մասին գրում է թուրքական «Բիրգյուն» պարբերականը:

Մաշարիպովը նաև նշել է, որ մինչ այդ որևէ ահաբեկչական գործողության չի մասնակցել: Նա հայտարարել է, որ «Ռեինա» ակումբ է մտել որպես մահապարտ և խնդրել է իրեն դատապարտեն մահապատժի:

Ավելի վաղ Ստամբուլի նահանգապետ Վասիպ Շահինը հայտարարել էր, որ Մաշարիպովը պատրաստություն է անցել Աֆղանստանի ահաբեկչական ճամբարներում, տիրապետում է 4 լեզվի, իսկ Թուրքիա է ներթափանցել անօրինական ճանապարհով, Իրանի տարածքով՝ 2016թ.-ի հունվարին: