Աշխարհ
REUTERS/Lucy Nicholson

Հայտնի են «Գրեմմիի» հաղթողները

Ստանալ կարճ հղումը

Լոս Անջելեսում տեղի է ունեցել 59-րդ «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխությունը։

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի — Sputnik. Պարզվում է, բրիտանացի երգչուհի Ադելի Hello —ն ոչ միյան հանդիսատեսի սրտերն է գրավել։ «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխության ժյուրին «Տարվա երգ» անվանակարգում մրցանակի է արժանացել հենց այս սինգլը։ Ադելին մրցանակը շնորհել է հայտնի երգչուհի Սելին Դիոնը:

Նշենք, որ Ադելի Hello —ի հետ այս նույն անվանակարգում էին ներկայացված Բեյոնսեի «Formation»), Ջասթին Բիբերի «Love Yourself», Լուկաս Գրեհեմի «7 Years» և Մայք Պոզների «I Took a A Pill in Ibiza» երգերը:

REUTERS/Lucy Nicholson
Գրեմմի 2017
© REUTERS / Lucy Nicholson
Գրեմմի 2017
REUTERS/Mike Blake
Գրեմմի 2017
REUTERS/Mike Blake
Գրեմմի 2017

«Լավագույն նոր կատարող» —ն այս տարի Chance the Rapper-ն է:

«Լավագույն փոփ դուետ» անվանակարգում հաղթել են Թայլեր Ջոզեֆն ու Ջոշ Դանը՝ Stressed Out երգով: Երգիչները մրցանակը ստանալիս բեմ են դուրս եկել գրեթե առանց տաբատների՝ նշելով, որ միշտ էլ երազել են «Գրեմմի» ստանալ նման տեսքով:

Ծանոթացեք նաև մյուս անվանակարգերի հաղթողներին՝

«Լավագույն փոփ ալբոմ»՝ «25», Ադել,

«Լավագույն ռոք երգ»՝ «Blackstar», Դևիդ Բոուի,

«Լավագույն ռոք ալբոմ»՝ «Tell Me I'm Pretty», Cage The Elephant,

«Լավագույն R&B երգ»՝ « Lake By The Ocean», Maxwell,

«Լավագույն ուրբան ալբոմ»՝« Lemonade», Բեյոնսե,

«Լավագույն ռեգգի ալբոմ»՝ «Ziggy Marley», Զիգի Մարլի,

«Լավագույն պարային/էլեկտրոնային ալբոմ»՝ « Skin», Flume,

«Լավագույն ռեփ կոմպոզիցիա»՝ «Hotline Bling», Դրեյք,

«Լավագույն դասական ալբոմ»՝ «Shakespeare Songs», Դորոթեա Ռոշման և Յան Բոսթրիջ,

«Լավագույն տեսահոլովակ»՝ «Formation», Բեյոնսե,

«Լավագույն պարային երգ»՝ «Don't Let Me Down», The Chainsmokers ft. Daya: