Աշխարհ
Therussiantimes

«Եվրատեսիլ-2017» մրցույթի տոմսերի արժեքն արդեն հայտնի է

Ստանալ կարճ հղումը
Եվրատեսիլ

«Եվրատեսիլն» այս տարի կանցկացվի Կիևում: Մրցույթի կազմակերպիչները պատրաստվում են 70 հազար տոմս վաճառել:

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի — Sputnik. «Եվրատեսիլ-2017» մրցույթի տոմսերն արդեն վաճառվում են, գները տատանվում են 8-ից 500 եվրոյի սահմանում: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Կազմակերպիչները նախատեսում են մոտավորապես 70 հազար տոմս վաճառել 9 համերգի համար (վեց փորձ, երկու կիսաեզրափակիչ և եզրափակիչ):

«Եվրատեսիլ-2017»-ին Հայաստանը կներկայացնի «Դեպի Եվրատեսիլ» նախագծի հաղթող Արծվիկը:

Մրցույթն այս տարի կանցկացվի Կիևում, քանի որ «Եվրատեսիլ 2016»-ում հաղթել էր Ուկրաինայի ներկայացուցիչը:
Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանը զբաղեցրել էր 7-րդ հորիզոնականը:

Русская версия