Աշխարհ
raskalov-vit.livejournal

Թուրք գրողի «Սրտիս Փիրուզը» վեպը հայ աղջկա մասին է

Ստանալ կարճ հղումը

Լույս է տեսել թուրք գրող, լրագրող Նիվեր Լազօղլուի «Սրտիս Փիրուզը» վեպը: Գիրքը պատմում է 1915-ին թուրք աղայի որդեգրված հայ աղջկա` Փիրուզի մասին:

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի — Sputnik. Ստամբուլում տեղի է ունեցել թուրք գրող, լրագրող Նիվեր Լազօղլուի հեղինակած «Սրտիս Փիրուզը» վեպի շնորհանդեսը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am —ը։

«Սրտիս Փիրուզը» պատմում է 1915-ին թուրք աղաներից մեկի կողմից որդեգրված հայ աղջկա` Փիրուզի մասին:

Լազօղլուն գրքում ներկայացնում է նաև Թուրքիայի Գիրեսուն նահանգից Էլազըղ (Խարբերդ) բերված ու 6 տարեկանում որդեգրված Փիրուզի կյանքի հետագա պատմությունը:

Լազօղլուն ասել է, որ վեպի գլխավոր հերոսը` Փիրուզը, եղել է իր տատիկի մտերմուհին, իսկ պատմությունը ինքը լսել է հերոսուհու աղջկանից:

Հեղինակը նշել է, որ այս պատմությունը վեպի է վերածվել հենց Փիրուզի ընտանիքի ցանկությամբ:

«Ցանկացել եմ ներկայացնել նույն հողի վրա դարերով ապրած տարբեր մշակույթի ներկայացուցիչների հարևանությունն ու եղբայրությունը, Անատոլիայի` նմանը չունեցող մշակութային խճանկարը հասցնել մեր օրերը»,- ասել է Լազօղլուն:

Նշվում է, որ վեպը մեծ հետաքրքրություն է առաջացրել թուրք ընթերցասերների շրջանում: