Աշխարհ
President

Ֆրանսիայում դիմավորել են ՀՀ նախագահին

Ստանալ կարճ հղումը

Ֆրանսիայում արդեն դիմավորել են ՀՀ նախագահին։ Փարիզի «Ինվալիդների» պալատի «Պատվո» հրապարակում կայացել է Սերժ Սարգսյանի դիմավորման պաշտոնական արարողությունը:

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի — Sputnik. Նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Փարիզի «Ինվալիդների» պալատի «Պատվո» հրապարակում տեղի է ունեցել Հանրապետության Նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը:

ՀՀ նախագահի դիմավորումը Փարիզում
ՀՀ նախագահի դիմավորումը Փարիզում

Նախագահ Սարգսյանը և նրա գլխավորած պատվիրակության անդամներն արարողությունից հետո մեկնել են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գրասենյակ` հանդիպում ունենալու կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանի հետ, որով կմեկնարկի Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցի ծրագիրը: