Աշխարհ
russianshowbiz

Բարբարա Սթրեյզանդը միացել է «Խոստում» ֆիլմի գովազդային արշավին

Ստանալ կարճ հղումը
«Խոստում». ֆիլմ` Հայոց ցեղասպանության մասին

Համաշխարհային ճանաչում ունեցող երգչուհի Բարբարա Սթրեյզանդը Instagram-ի իր էջում անդրադարձել է հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմին։

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի — Sputnik. Հայտնի դերասանուհի և երգչուհի Բարբարա Սթրեյզանդը միացել է «Խոստում» ֆիլմի գովազդային արշավին:

«Մենք բոլորս ներգաղթյալների զավակներ ենք: Ես Բարբարա Սթրեյզանդն եմ եւ ես կպահեմ խոստումը՝ երբեք չմոռանալ»,- Instagram-ում հրապարակած հոլովակում ասել է Սթրեյզանդը:

Ավելի վաղ արշավին միացել են հայազգի լեգենդար թենիսիստ Անդրե Աղասին, հայտնի երաժշիտ Էլթոն Ջոնը:

 

Քըրք Քըրքորյանի հովանավորությամբ նկարահանված ֆիլմի ստեղծման գործում պրոֆեսիոնալ թիմ է աշխատել։ Ֆիլմի ռեժիսոր օսկարակիր Թերի Ջորջը ընտրել է տաղանդավոր և իրենց գործում հմուտ դերասանների՝ Քրիստիան Բեյլ, Օսկար Այզեկ, Շառլոտա Լե Բոն, Անժելա Սարաֆյան, Ջեյմս Քրոմվել և ուրիշներ, իսկ կինոնկարի սաունդթրեքը գրել է աշխարհահռչակ հայ երաժիշտ Սերժ Թանկյանը։

Ֆիլմի հիմքում սիրո պատմություն է, որի դեպքերը զարգանում են Հայոց ցեղասպանության տարիներին։ Նշենք, որ «Խոստում» ֆիլմի պրեմիերան Հայաստանում նախատեսված է ապրիլի 27-ին: