ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի — Sputnik. Տղամարդը ոստիկանների վրա է հարձակվել Կրոյցբերգ շրջանի հիվանդանոցներից մեկի մոտ։ Այս մասին հայտնում է Sputnik Գերմանիան։
Այն շրջանում, որտեղ գրանցել է դեպքը, հիմնականում թուրքեր են ապրում։
Ոստիկանները տղամարդու հարձակմանն ի պատասխան կրակել են։ Հարձակում գործած անձը վիրավոր է։
Քննիչները պարզում են հանցագործության դրդապատճառները։
Որոշ տվյալներով` հոգեկան խնդիրներ ունեցող տղամարդը ագրեսիվ պահվածք է դրսևորել, և հիվանդանոցի աշխատակիցները դիմել են ոստիկաններին։