Աշխարհ
Личная страница в Facebook

Արևմտյան Հայաստանում թաղված ռուս սպայի ժառանգը հայտնաբերվեց

Ստանալ կարճ հղումը

Ռուս լրագրող Բորիս Ակիմովը հայտարարել է, որ Թուրքիայում հայտնաբերված դագաղում իր նախապապի՝ Վասիլի Գեյմանի աճյունն է ամփոփված: Նա կասկածներ չունի, քանի որ երկար ժամանակ ուսումնասիրել է իր ազգակցի կենսագրությունը:

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի — Sputnik. Ռուս գեներալ-լեյտենանտ Վասիլի Գեյմանի ժառանգորդը՝ լրագրող ու ֆերմերային կոոպերատիվի հիմնադիր Բորիս Ակիմովը, Sputnik Թուրքիային հայտնել է, որ Արդահանում (Արևմտյան Հայաստան) բազմաբանակարան շենքի շինարարության ժամանակ հայտնաբերված դագաղում կարող է լինել Գեյմանը (1823-1878): Ակիմովը խոսել է իր զգացողությունների մասին:

​«Անչափ հուզվեցի, երբ լուրն իմացա: Երկար ժամանակ ուսումնասիրել եմ նախապապիս պատմությունը: Ինձ հայտնի էր, որ նա թաղվել է Գյումրիում, եղբայրական գերեզմանոցում: Բայց հանգուցյալների ցանկում նրա անունը նշված չէր: Այդ պատճառով էլ որոնումներս չէի դադարեցնում: Այսօրը լուրը կարդալուց ու լուսանկարը տեսնելուց հետո հասկացա, որ համընկնումները շատ են: Օրինակ՝ մահվան տարեթիվն ու վայրը: Լուսանկարում երևում է, որ նա գեներալ է: Գեներալ-լեյտենանտը 3 աստղ ունի»:

Ակիմովի խոսքով՝ զանգել է Անկարայում Ռուսաստանի դեսպանատուն, և նրան ասել են, որ պաշտոնական տվյալներ չունեն:

«Նրանք գրանցեցին իմ հեռախոսահամարը: Ես պատրաստ եմ ԴՆԹ թեստ հանձնել»,- ասել է Ակիմովը՝ նշելով, որ աճյունի հայտնաբերման մասին տեղեկացել է մամուլից:

«Ես կարդացի նորությունը, որում հղում էին անում Sputnik-ին: Անչափ շնորհակալ եմ: Ինձ ծանոթ պատմաբանները նույնպես ենթադրում են, որ դա կարող է նախապապիս դագաղը լինել: Իհարկե, որոշ պատմաբանների կարծիքով՝ այդ հարցը շատ խճճված է: Կարծիքները տարբեր են, բայց ես համարում եմ, որ դագաղը պատկանում է իմ նախապապին՝ Գեյմանին»,- ասել է նա:

Русская версия