Աշխարհ
panoramio

Գլենդելի քաղաքապետ է ընտրվել Վարդան Կարապետյանը

Ստանալ կարճ հղումը

Նոր քաղաքապետը պատրաստվում է քաղաքն ավելի բարեկեցիկ դարձնել և հրշեջ մեքենաներ ուղարկել Հայաստան։

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի — Sputnik. ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքի քաղաքապետ է ընտրվել Վարդան Կարապետյանը: Քաղաքային խորհրդի անդամները միաձայն քվեարկել են նրա օգտին: Այս մասին հայտնում է Glendale News Press-ը:

Կարապետյանը նախկինում ղեկավար պաշտոններ է զբաղեցրել քաղաքային հանձնաժողովներում:

Խոսելով առաջիկա գործունեության մասին՝ Կարապետյանը նշել է, որ գործընկերների հետ կաշխատի քաղաքն առավել բարեկեցիկ և ապահով դարձնելու ուղղությամբ, հետամուտ կլինի ընթացիկ նախագծերի իրականացմանը՝ հայտարարված ժամկետներում:

Կարապետյանը հայտնել է նաև, որ միջոցներ է որոնում 2 հրշեջ մեքենա Հայաստան ուղարկելու համար:

Գլենդելի քաղաքապետն ընտրվում է քաղխորհրդի անդամների կողմից՝ մեկ տարի պաշտոնավարման ժամկետով: