Աշխարհ
David ANDRIEU

Աստրիդ Փանոսյանը հավակնում է դառնալ Ֆրանսիայի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար

Ստանալ կարճ հղումը

Ֆրանսիայի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնի հավանական թեկնածուներից մեկը հայազգի Աստրիդ Փանոսյանն է։ Ըստ ֆրանսիական մամուլի` նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնը «ձայնը կտա» հենց Փանոսյանին։

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի-Sputnik. Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնի նախկին խորհրդականը կարող է դառնալ Ֆրանսիայի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար։ Ֆրանսիական sudouest.fr կայքը հրապարակել է այն նախարարների ցանկը, որոնք մեծ հավանականություն ունեն լրացնելու կառավարության նոր կազմը։

Այդ ցանկում նկատելի է Աստրիդ Փանոսյանի անունը, որը նախկինում եղել է Էմանուել Մակրոնի խորհրդականը, իսկ հիմա զբաղեցնում է ապահովագրական ընկերություններից մեկի գործադիր տնօրենի պաշտոնը։

«Էմանուել Մակրոնը գուցե ընտրի մասնավոր ոլորտի երիտասարդ կանանց սատարելու ճանապարհը, այդ թվում` Աստրիդ Փանոսյանին»,-գրում է francetvinfo.fr կայքը։

Տեսակետ կա, որ գենդերային հավասարության սկզբունքով կառավարության նոր կազմում շատ մեծ տեղ կզբաղեցնեն հենց կանայք։