Աշխարհ
© AFP 2020 / Paul ELLIS

Մանչեսթերի մարզադաշտում տեղի ունեցած պայթյունը 22 մարդու կյանք է խլել

Ստանալ կարճ հղումը

Մայիսի 22-ի երեկոյան Մանչեսթերի մարզադաշտում, ամերիկյան երգչուհի Արիանա Գրանդեի համերգի ժամանակ տեղի է ունեցել պայթյուն։

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի- Sputnik. Անգլիայի Մանչեսթերի մարզադաշտում, ուր ընթանում էր ամերիկյան երգչուհի Արիանա Գրանդեի համերգը, որոտացել է 2 պայթյուն։ Դեպքը տեղի է ունեցել է համերգի վերջում, ինչից հետո 21.000 մարդ տեղավորող մարզադաշտում խուճապ է սկսվել: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը։

Պայթյունի հետևանքով 22 մարդ մահացել է, 59 վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյն իր ցավակցությունն է հայտնել երեկ երեկոյան Մանչեսթեր քաղաքի մարզադաշտում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին։ Նա կատարվածը որակել է սարսափելի ահաբեկչական գործողություն:

Ոստիկանությունը հետաքննում է տեղի ունեցածի հանգամանքները:

Մանչեսթերի ոստիկանության տարածած հայտարարությունում նշվում է, որ քանի դեռ այլ մանրամասներ ի հայտ չեն եկել տեղի ունեցածի վերաբերյալ, պատահարը կարելի է ահաբեկչական գործողություն անվանել:

Մինչդեռ ամերիկյան կողմի տվյալներով՝ պայթյունն իրագործել է մահապարտ ահաբեկիչը: