Աշխարհ
© AFP 2020 / FILIPPO MONTEFORTE

Մահացել է Fendi-ի նորաձևության տան պատվելի նախագահ Կարլա Ֆենդին

Ստանալ կարճ հղումը

81 տարեկանում կյանքից հեռացել է Fendi-ի նորաձևության տան պատվելի նախագահ, մոդելավորող Կարլա Ֆենդին։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի — Sputnik. Կարլա Ֆենդին թոքերի ծանր հիվանդության բուժման համար միառժամանակ Հռոմի հիվանդանոցում էր։ Մի քանի օր առաջ էր դուրս գրվել Հռոմի հիվանդանոցից ու տուն վերադարձել։ Այս մասին տեղեկացնում է WWD-ն` նշելով, որ այսօր Կարլա Ֆենդին մահացել է։

Մինչև կյանքի վերջին օրերը նա Fendi-ի պատվելի նախագահն էր, որը 1925 թվականին հիմնել են նրա ծնողները։ Կարլան նորաձևության տունը ղեկավարող 5 քույրերից 4-րդն էր։

Ֆենդի քույրերի ու գերմանացի դիզայներ Կարլ Լագերֆելդի ջանքերի շնորհիվ Fendi նորաձևության տունը դարձավ նորաձև հագուստի ոլորտում համաշխարհային առաջատարներից մեկը։

2007 թվականին Կարլա Ֆենդին ստեղծել է արվեստի, գրականության, կինոյի ու նորաձեւության գեղարվեստական ավանդույթների զարգացման հիմնադրամը։

Հիմնադրամի միջոցներն օգտագործվել են վերականգնողական նախագծերում, «Երկու աշխարհների փառատոն» երաժշտական փառատոնի կազմակերպման համար, ինչպես նաև, որպես աջակցություն, տրամարդվել Սուրբ Ցեցիլիայի ազգային ակադեմիային։

Русская версия