Աշխարհ
© AFP 2020 / MARCEL VAN HOORN

Լոս Անջելեսում մահացած են գտել Linkin Park-ի վոկալիստ Չեսթեր Բենինգթոնին

Ստանալ կարճ հղումը

Աշխարհահռչակ ամերիկյան Linkin Park խմբի մենակատար Չեսթեր Բենինգթոնը ինքնասպան է եղել։

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի — Sputnik. Ամերիկյան Linkin Park ռոք-խմբի մենակատար Չեսթեր Բենինգթոնի մարմինը գտել են երգչի Կալիֆոռնիայի տանը։ Առաջինն այդ մասին հայտնել է TMZ պորտալը՝ հղում անելով իրավապահ մարմիններում իր աղբյուրներին։

Ավելի ուշ ոստիկանությունը հաստատել է այդ տեղեկությունը այլ պարբերականների։

Բենինգթոնի  մարմինը հայտնաբերել են չորեքշաբթի առավոտյան Լոս Անջելեսի իր առանձնատանը։ ԶԼՄ-երի տվյալների համաձայն՝ Բենինգթոնը կախվել է։ Նա 41 տարեկան էր։

Բենինգթոնը ընկերություն էր անում կիթառահար, երգահան և Soundgarden ֆրոնթմեն Կրիս Կորնելի հետ, որը ինքնասպան է եղել այս տարվա մայիսին։ Հուլիսի 20-ին Կորնելը 53 տարեկան կդառնար։

Խմբի ամենահայտնի ալբոմը Meteora-ն է, Linkin Park-ը հայտնի է այնպիսի կատարումներով, ինչպիսին են՝ Faint, In The End, Crawling, Numb, Breaking The Habit.

Русская версия