Աշխարհ
© REUTERS / Charles Platiau

Փարիզի մոտակայքում ավտոմեքենան մխրճվել է զինվորակաների խմբի մեջ. կան տուժածներ

Ստանալ կարճ հղումը

Պատահարի հետևանքով զինվորականներից 2–ը ստացել են ծանր վնասվածքներ։

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի — Sputnik. Փարիզի Լևալուա Պերրե արվարձանում ավտոմեքենան մխրճվել է Sentinelle գործողության զինվորականների խմբի մեջ և փախել դեպքի վայրից, կան տուժածներ, հայտնում է France Info-ն։

Միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով առավոտյան 08.15-ի սահմաններում, երբ զինվորականները լքում էին զորանոցը։

«Ֆրանս պրես» գործակալությունը հայտնում է, որ տուժել է 6 մարդ։

Ֆրանսիայի ոստիկանությունը որոնում է մեքենան։