ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. «Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի–շոուի աստղ Քիմ Քարդաշյանը քննադատել են «Interview» ամսագրի համար ներկայացրած կերպարի համար։ Այս մասին գրում է Woman Hit պարբերականը։
Ոճաբանների ու դիմահարդարների թիմի ջանքերով Քարդաշյանը ներկայացել է ԱՄՆ նախկին առաջին տիկնոջ Ժաքլին Քենեդու կերպարով։
Քարդաշյանի երկրպագուներից շատերը քննադատել են նրան մաշկի չափազանց «սև» գույնի համար։
Նկարահանումներին մասնակցել է նաև Քարդաշյանի չորս տարեկան դուստրը` Նորթ Ուեսթը։