Աշխարհ
© Sputnik / Александр Юрьев

Թուրքիան դեռ չի կողմնորոշվել ԵԱՏՄ–ի հարցում

Ստանալ կարճ հղումը

Թուրք դիվանագետները հայտարարել են, որ Թուրքիան ԵԱՏՄ մաքսային գոտուն միանալու վերջնական որոշում դեռ չի կայացրել։

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի — Sputnik.  Ադրբեջանում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Էրքան Օզորալը չորեքշաբթի հայտարարել է, որ Անկարան ԵԱՏՄ մաքսային գոտուն միանալու վերաբերյալ որոշում դեռ չի կայացրել.  այդ քաղաքական ու տնտեսական հարցը մանրակրկիտ ուսումնասիրման է ենթակա։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Մի քանի օր առաջ Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչին հայտարարել էր, որ երկիրն ուսումնասիրում է ԵԱՏՄ–ի հետ մաքսային համաձայնագրի ստորագրման հնարավորությունը` ազատ առևտրի գոտի ստեղծելու նպատակով։ Նիհաթ Զեյբեկչին ասել էր, որ Թուրքիան հույս ունի համապատասխան բանակցություններն ավարտել ընթացիկ տարում։

Սակայն, ինչպես հայտնել է նախարարը, մաքսային համաձայնագրի վերաբերյալ որոշում կայացնելուց առաջ Թուրքիան պետք է բանակցություններ վարի ազատ առևտրի ռեժիմի և ներդրումների վերաբերյալ։ Բացի այդ, Անկարայի համար կարևոր է, որ ԵԱՏՄ–ի հետ համագործակցությունը չհակասի ԵՄ–ի հետ մաքսային համաձայնագրին։