ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի — Sputnik. Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի իններորդ թոռնիկը լույս աշխարհ է եկել։ Այս մասին հայտնել է Թրամփի որդին` Էրիկը Թրամփը Թվիթերի իր միկրոբլոգում։
«Լարա Թրամփը (Էրիկ Թրամփի կինը- խմբ.) և ես ուրախությամբ հայտնում ենք, որ մեր որդին` Էրիկ Լյուկ Թրամփը ծնվեց այսօր առավոտյան 05։50 (Երևանի ժամանակով` 15։50)»,- գրել է Էրիկ Թրամփը։
Դոնալդ Թրամփը մինչ այս ուներ ութ թոռ, հինգը Դոնալդ Թրամփ Կրտսերի զավակներն են, երեքը` Իվանկա Թրամփինը։