Աշխարհ
© Sputnik / Георгий Петрусов

Իրանը «փակել է երկինքն» Իրաքյան Քրդստանի համար Բաղդադի պահանջով

Ստանալ կարճ հղումը
Քրդստանի անկախության հանրաքվեն

Իրանը դադարեցրել է ավտոհաղորդակցությունը Իրաքյան Քրդստանի հետ՝ պաշտոնական Բաղդադի հարցումով։

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի — Sputnik. Իրանը փակել է իր օդային տարածքը Իրաքյան Քասարյանի համար՝ Բաղդադի խնդրանքով։ Համապատասխան որոշում է կայացրել Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհուրդը, փոխանցում է «Ֆարս» գործակալությունը։

Ինչպես աղբյուրն է փոխանցում՝ դադարեցված են թռիչքները դեպի Սուլեյմանիայի ու Էրբիլի օդանավակայաններ, նաև իրանական օդային տարածքով դեպի Քրդստան իրականացվող չվերթերը։

«Որոշումը կայացվել է Իրաքյան Քրդստանի անկախության մասին հանրաքվեի նախօրեին»,- հայտնում է խորհրդի մամուլի քարտուղար Կիվան Խոսրավին։

Իրաքից առանձնանալու համար հանրաքվեն Իրաքյան Քրդստանի ինքնավար իշխանությունները նշանակել են սեպտեմբերի 25-ին։ Ընդ որում՝ Բաղդադում խորհրդարանը քվեարկությունն ապօրինի էր ճանաչել։

ԵՄ-ն ողջունել է ՄԱԿ-ի նախաձեռնությունը, որն ուղղված է երկխոսության պահպանմանն ու իր օգնությունն է առաջարկել։

ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի ու ՄԱԿ-ի ներկայացուցիչները Իրաքյան Քրդստանի նախագահ Մասմուդ Բարզանիին առաջարկել են հետաձգել հանրաքվեն, սակայն նա պատասխանել է, որ քվեարկությունը նշանակված ժամկետում է անցնելու։

Ավելի ուշ Բարզանին հայտնել է, որ այդ որոշմանն այլընտրանք է ստացել արևմտյան երկրներից, սակայն անկախության համար հանրաքվեի անցկացման գերագույն հանձնաժողովը մերժել է այդ առաջարկությունը։

Տարածաշրջանի այնպիսի երկրներն, ինչիպիսիք են Իրաքը, Իրանը, Թուրքիան, նաև Արաբական պետությունների լիգան առաջիկա հանրաքվեն խիստ քննադատության են ենթարկել։