Աշխարհ
© Sputnik / Sputnik

Աշխարհի ամենատխուր կատուն հուզել է սոցիալական կայքերի օգտատերերին

Ստանալ կարճ հղումը

Լուհու անվամբ կատվի Instagram-ի էջը որոշ մոդելների էջերից ավելի հայտնի է։

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի — Sputnik. Պեկինի բնակիչ Մեգի Լյուի Instagram-ի էջն իրավամբ համարվում է համացանցի ամենահուզիչ էջերից։ Դրա պատճառը Լուհու անունով կատուն է, որը պատկանում է էջի տիրուհուն։

 

Լուհուին, իրավամբ, կարելի է համարել աշխարհի ամենատխուր ու, միաժամանակ, ամենահուզիչ կատուներից մեկը։ Լուհուի թախիծն անսահման է ու արտացոլում է մոլորակի բոլոր դժբախտ էակների ցավը։

 

Նույնիսկ, կատուներ չսիրող մարդիկ չեն կարող դիմադրել Լուհուի աչքերի տխրությանը։

 

Մի՞թե կարելի է ինչ-որ հարցում մերժել բնության այս հրաշքին։

 

Լուհուն իր գոյությամբ հերքել է այն միտքը, որ հայերն աշխարհի ամենատխուր աչքերն ունեն։